Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 3 հազար 156-ով

Armenpress 15:37, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսով վարակվածության ապրիլի 10-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1.972-ով՝ ընդհանուրը կազմելով 68 հազար 192: Մահացածների թիվն ավելացել է 122-ով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: Ներկայում ծանր վիճակում է գտնվում 3 հազար 969 անձ:

Ապաքինվածների թիվն ավելացել է 3 հազար 156-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 35 հազար 465: Մինչ այժմ թեստավորվել է 242 հազար 568 անձ:

Վարակի բռնկումից ի վեր երկրում վարակից մահացել է 4 հազար 232 մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am