Թրամփի ճեպազրույցներից առաջ լրագրողները կհանձնեն կորոնավիրուսի ախտորոշման թեստ. ՏԱՍՍ

Armenpress 14:54, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճեպազրույցներին, նախապես կհանձնեն կորոնավիրուսի ախտորոշման թեստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան լրատվական ծառայությանը:

«Սպիտակ տունը, ինչպես նաև Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան հայտնում են, որ յուրաքանչյուրը ճեպազրույցից առաջ կհանձնի էքսպրես թեստ՝ կապված կորոնավիրուսի հետ»,-նշում է լրատվական ծառայությունը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ բժիշկներն ու անվտանգության աշխատակիցները ստուգելու են բոլոր նրանց, ովքեր կարող են անմիջական շփման մեջ գտնվել նախագահ Դոնալդ Թրամփի ու փոխնախագահ Մայք Փենսի հետ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am