Ինչպե՞ս երեխաներին պատմել կորոնավիրուսի մասին․ ՄԻՊ-ը ներկայացնում է ուղեցույցի հայերեն տարբերակը

Armenpress 11:50, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների համար ներկայացնում է կորոնավիրուսի մասին պատմող միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը՝ հոգեբան Սեդա Մուսայելյանի և ուսուցչուհի Վառվառա Մելքոնյանի հետ համագործակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Կորոնավիրուսը՝ որպես ուղեցույցի հերոս, երեխաներին պատմում է իր մասին, տեղեկացնում, թե ինչպես պետք է պաշտպանվել իրենից և այլն։

Այն հնարավորություն է տալիս երեխաներին և ծնողներին զրուցելու ստեղծված իրավիճակում իրենց զգացմունքների, մտքերի և անհանգստությունների մասին, ամրապնդել մտերմությունն ու աջակցել միմյանց:

Ուղեցույցը նպատակահարմար է երեխային ներկայացնել նաև տպագրած տարբերակով, որպեսզի երեխան կարողանա նկարազարդել, քանի որ հույզերը կայունանում են կրկնվող պատմությունների և խաղերի միջոցով:

https://www.mindheart.co/ կայքում կարող եք գտնել նաև ուղեցույցը մի քանի այլ լեզուներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով։ 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am