1000х90.jpg (78 KB)

Ուկրաինայում վարակվել է հայ համայնքի առնվազն մեկ ներկայացուցիչ. UA-Report.info

Armenpress 22:24, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում կորոնավիրուսի է հաստատվել 1978 թվականին ծնված, ծագմամբ հայ Ուկրաինայի քաղաքացու մոտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է UA-Report.info-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը։

«Հարությունյանը հաղորդել է, որ վարակված հայերի թիվը կարող է հասնել է 3-ի. խոսքը առաջին վարակվածի ընտանիքի անդամների մասին է»,- նշում է կայքը:

Հարությունյանն ընդգծել է, որ համայնքն ակտիվորեն աշխատում է ինչպես հայ համայնքի, այնպես էլ Ուկրաինայում ապրող  մյուս ազգերի ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

«Բոլոր մարզերի հայկական համայնքները կարանտինի ժամանակահատվածում տրամադրում են մարդասիրական օգնություն, աջակցում են բժշկական անձնակազմին և իրականացնում են տեղեկատվական և խորհրդատվական աշխատանքներ:

Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի հայ բժիշկների ասոցիացիայի հետ համատեղ պաշտպանիչ դիմակների և ախտահանիչների բարեգործական առաքումներ է իրականացնում դրանց կարիքն ունեցող տարածաշրջանի հայկական համայնքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am