Կարագի և շաքարավազի գներն այս տարվա մարտ ամսին ավելի ցածր են եղել, քան նախորդ երկու տարիներին

Armenpress 18:06, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է մայրաքաղաքի չորս խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների՝ հացի, կարագի, շաքարավազի, ալյուրի  մանրածախ գները 2018, 2019, 2020 թվականների մարտ ամսվա դրությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ-ից, տվյալների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ   2020 թվականի մարտ ամսին որոշ ապրանքների, մասնավորապես կարագի, շաքարավազի գներն ավելի ցածր են եղել  նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատ:  Հացի և ալյուրի գծով  հիմնականում ունենք փոքր գնային բարձրացումներ  կամ գները պահպանվել են նույն մակարդակի վրա:

Միաժամանակ,  ըստ ՀՀ ԿԲ-ի՝ ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը 2018, 2019 և 2020 թվականների մարտ ամսին կազմել է  համապատասխանաբար 480 , 487 և 489 դրամ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am