Գեղասահքի ԱԱ-ն կարող է անցկացվել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին

Armenpress 12:15, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքի աշխարհի առաջնությունը կարող է անցկացել ընթացիկ տարվա ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Այժմ ֆեդերացիան քննարկում է այն տարբերակը, որ ԱԱ-ն անցկացվի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ամիսների ընթացքում: Սակայն հստակ ժամկետներ դեռևս չկան:

Մարտի 12-ին հայտնի էր դարձել, որ գեղասահքի աշխարհի առաջնությունը չի կայանա կորոնավիրուսի տարածման պատճառով: Աշխարհի առաջնությունն այս տարի պետք է կայանար կանադական Մոնրեալ քաղաքում մարտի 16-22-ը, սակայն այն, ինչպես միջազգային մի շարք մրցաշարեր, չեղարկվել են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am