Լա Լիգան կարող է շարունակվել Կանարյան կղզիներում  

Armenpress 12:14, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության մյուս հատվածը կարող է խաղարկվել Կանարյան կղզիներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: Ըստ պարբերականի, Լա Լիգայի ղեկավարությունն արդեն իսկ դիմել է ակումբներին և առաջարկել է մրցաշրջանի մյուս տուրերն անցկացնել Կանարյան կղզիներում: Իսպանիայի առաջնությունը կարող է վերսկսվել ընթացիկ ամսում, երբ երկիրը դուրս գա արտակարգ դրությունից:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանաrվում, որ Իսպանիայի ֆուտբոլի ասոցացիան և Լա լիգայի ղեկավարությունն առաջնությունը շարունակելու երեք տարբերակ են քննարկում: Եթե ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակն առաջիկայում դրական փոփոխություն ունենա, ապա առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի կեսին և եզրափակվել հուլիսին: Երկրորդ տարբերակով մտադրություն կա  առաջնությունը շարունակել ամռանը և ավարտել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Եվ երրորդ տարբերակը համարվում է ամենածայրահեղը` առաջնությունը կարող է վերսկսվել միայն սեպտեմբերին:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց  մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am