«Ֆորմուլա-­­1»-ի մրցափուլերը կանցկացվեն առանց երկրպագուներ  

Armenpress 11:51, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆորմուլա-­1»-ի ղեկավարությունը մտադիր է մրցաշրջանի մյուս մեկնարկներն անցկացնել առանց հանդիսականների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: «Ֆորմուլա­-1»-ի մյուս 19 մրցափուլերը կվերսկսվեն միայն կորոնավիրուսի պանդեմիայի նահանջից հետո, սակայն կանցնեն առանց երկրպագուների ներկայացության: Առաջիկա մեկնարկը Ֆրանսիայի Գրան Պրին է, որը նախատեսված է հունիսի 26-28­ը:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Կանադայում հունիսի 12-14-ին կայանալիք Գրան Պրին հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մինչ այս «Ֆորմուլա-­1»-ում հետաձգվել են նախորդ 9 մրցաշարարերը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել են Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը, Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը: Անժամկետ դադարեցված են ֆուտբոլի ազգային մի շարք առաջնություններ և մարզական այլ միջոցառումներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am