Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ

Armenpress 11:39, 9 Ապրիլ, 2020
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա գործադիրի կողմից նախատեսված աջակցության ռեսուրսների 10  տոկոսից էլ պակաս է:
Կառավարության ղեկավարը նշեց, որ ամենօրյա ռեժիմով թարմացվում են տվյալները: «Մի քանի օրվա բազան կամբողջանա ու ամբողջ օգնությունը, աջակցության փաթեթներն արդեն հասանելի կլինեն քաղաքացիներին, ովքեր շահառու են:
Վարչապետը նշեց, որ այս օրերին կառավարությանը նաև բազմաթիվ առաջարկություններ են ներկայացվում: «Այդ առաջարկների հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ: Ուզում եմ ընդգծել, որ մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես է հաղթահարելու ճգնաժամը, իհարկե, մենք կլսենք բոլորին, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am