Այրվել է ոչ բնակելի տնակն ամբողջությամբ

Armenpress 09:28, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 9-ին, ժամը 01:43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի թիվ 2/8 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սանահին-Սարահարթ թաղամասի թիվ 2/2 շենքի մոտակայքում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ (մոտ 18 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։02-ին, մարվել՝ 07։29-ին։ Այրվել է վագոն-տնակն ամբողջությամբ և մոտակայքում գտնվող հավաբունը՝ մասամբ:

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am