«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները

Armenpress 21:52, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թեպետ կորցրեցինք տուրիզմի ամենանպաստավոր ու թեժ շրջանում՝ ապրիլից Հայաստան ակնկալվող բազմահազարանոց զբոսաշրջային այցելությունները, սակայն  հայ տուրօպերատորները դեռ լավատես են, հուսով են՝  առջեւում դեռ ամառ ունենք, ջերմ արեւ, եւ չի բացառվում, որ հուլիսից մինչեւ հոկտեմբեր, այդուհանդերձ, որոշ հոսքեր լինեն: Նշենք, որ ՀՀ կառավարության ընդունած աջակցության 9 ծրագրից առաջինը, երրորդը եւ ութերորդը վերաբերում են հենց տուրիզմի ոլորտին: Աջակցություն տրվելու է  արտոնյալ վարկերի եւ աշխատակիցների աշխատավարձերի վճարման տեսքով: Ընդ որում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հյուրանոցային ոլորտը ևս տուրիզմի մի մասն է կազմում, և քանի որ կորոնավիրուսի կանխարգելման համար շատերին հյուրանոցներ են տեղափոխել, դրանք ևս աջակցություն կստանան:

Ի՞նչ աջակցություն են ակնկալում ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունները եւ ի՞նչ  հնարավոր զարգացումներ ու կանխատեսումներ են արվում ոլորտում: Այս հարցերի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի համահիմնադիր, «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի անդամ, ներգնա տուրիզմի փորձագետ Հայկ Գրիգորյանի հետ»:

               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am