1000х90.jpg (78 KB)

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը

Armenpress 20:57, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 60 հազար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության առողջապահության նախարարությանը:

Ապրիլի 7-ին զոհերի թիվը եղել է 6159, իսկ վարակվածներինը՝ 55 հազար 242:

Դա նշանակում է, որ մեկ օրվա ընթացքում Բրիտանիայում զոհվել է 938 պացիենտ, արձանագրվել է վարակվելու 5 հազար 491 նոր դեպք: Սրանք օրական նոր առավելագույն տվյալներն են:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am