Չինաստանից Հայաստան է ներկրվելու բժշկական պարագաների և սարքավորումների մեծ խմբաքանակ

Armenpress 20:41, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը տեղափոխող ինքնաթիռը շուտով կժամանի Երևան։ Հատուկ չվերթը նախաձեռնել է ՀՀ պարետատունը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի էջից։

«Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի ՀՀ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող, ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պա1րագաների և սարքավորումների խմբաքանակը»,- նշված է գրառմեն մեջ, ըստ որի՝ խմբասքանակում ներառված են.  

- 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր, -2 թթվածնի մատակարարման կայան, -60 000 հատ թեստ, -60 000 հատ բժշկական դիմակ, -280 000 հատ պաշտպանիչ դիմակ, -20 000 հատ պաշտպանիչ ակնոց, -100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ: 

Խմբաքանակի արկղերին գրված է․ «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռն է, ու ավելի երկար, քան Յանցզի գետը»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am