Արցախի մի շարք հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել է մոտ 430 տրանսպորտային միջոց

Armenpress 14:58, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 429 տրանսպորտային միջոց հսկիչ-անցագրային կետերում ենթարկվել է պարտադիր ախտահանման։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 429 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Ապրիլի 5-ի ժամը 09:00-ից մինչև ապրիլի 6-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 148 տրանսպորտային միջոց, որոնցից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 38, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 60, իսկ «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 50 տրանսպորտային միջոց: Ապրիլի 6-ի ժամը 09:00-ից մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 147 տրանսպորտային միջոց, որոնցից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 38 տրանսպորտային միջոց, «Խնձորեսկ»-ում՝ 61, «Խարխափուտ»-ում՝ 48։ Ապրիլի 7-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 8-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 134 տրանսպորտային միջոց, որոնցից՝ «Աղավնո»-ում՝ 104 տրանսպորտային միջոց, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 10 տրանսպորտային միջոց, իսկ «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 20 տրանսպորտային միջոց»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am