Կամո Հովհաննիսյանը ուղիղ եթերով կպատասխանի երկրպագուների հարցերին   

Armenpress 12:10, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան  Կամո Հովհաննիսյանը կպատասխանի երկրպագուների հարցերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Ֆեդերացիայի «Ինստագրամի» էջով ապրիլի 8-ին Երևանի ժամանակով 20:00-ին Կամո Հովհաննիսյանը ուղիղ եթերում կպատասխանի երկրպագուների հարցերին:

Ֆուտբոլիստը խաղացել է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում: Ազգային ընտրանում հանդես է գալիս 2012 թվականից: Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Հայաստանի, Բելառուսի և Ղազախաստանի առաջնություններում: Հավաքականի կազմում անցկացրել է մոտ 50 հանդիպում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am