Լեգենդար ֆուտբոլիստը դուրս է եկել բանտից, բայց կմնա կալանքի տակ   

Armenpress 11:26, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն այլևս բանտում չէ, սակայն կմնա հյուրանոցում` կալանքի տակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է  Football Espana-ն։ Ռոնալդինյոն Պարագվայի բանտում էր մարտի 5-ից` կեղծ անձագիր կրելու պատճառով: Ըստ Պարագվայի դատարանի կայացրած որոշման`նա կալանքի տակ կմնա կես տարի, այդ ընթացքում էլ կավարտվի ֆուտբոլիստի գործով դատավարությունը:

Լեգենդար ֆուտբոլիստը խաղացել է «Պարի Սեն Ժերմենում», «Բարսելոնայում» և «Միլանում»։ 2002 թվականին Բրազիլիայի ընտրանու կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am