Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել դեպի ձորակը կախված ավտոմեքենան

Armenpress 09:45, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 7-ին, ժամը 20:21-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհերի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արին գյուղի «Սամանչխոտ» կոչվող տարածքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վաղարշակ Ի., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը, առկա է գլորվելու վտանգ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am