ՃՏՊ Թալին քաղաքում. կա տուժած

Armenpress 09:42, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 8-ին, ժամը 01:34-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի շրջանաձև խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպանդարյան փողոցի թիվ 47 հասցեում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վազգեն Ա., ծնված 1994 թ.) բախվել է գազատար խողովակին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am