Ազգային ժողովը հեռավար քննարկում կանցկացնի հեռավար կրթության վերաբերյալ

Armenpress 21:08, 7 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հեռավար կրթության վերաբերյալ հեռավար քննարկում կիրականացնի։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

«Ապրիլի 9-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ 334 սրահում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կանցկացվի «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ իրավիճակի պայմաններում» թեմայով հեռավար քննարկում, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքէջի «Լուրեր» բաժնում»,– նշված է հայտարարության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am