Ռակիտիչը չի տեղափոխվի «Միլան»

Armenpress 17:41, 5 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը չի տեղափոխվի «Միլան»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի, «Միլան»-ը չի բանակցում «Բարսելոնա»-ի հետ` Ռակիտիչին գնելու համար, քանի որ խորվաթ ֆուտբոլիստի աշխատավարձը շատ բարձր է:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ամռանը տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Ռակիտիչին: «Կարմիր սատանաները» մեծ հույս են կապում Ռակիտիչի հետ և լիահույս են, որ խորվաթ ֆուտբոլիստը կուժեղացնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանական գիծը: 

Իվան Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 190 հանդիպման: Ռակիտիչը Խորվաթիայի հավաքականի կազմում դարձել է նաև աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am