Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պետք է կայանա մինչև օգոստոսի 3-ը. Չեֆերին

Armenpress 12:32, 5 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ,  5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պետք է կայանա մինչև օգոստոսի 3-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: «Հնարավոր է Չեմպիոնների լիգան վերականգնենք նույն ձևաչափով, կամ այսուհետև լինի միայն մեկ հանդիպում: Այս ամենը միայն ենթադրություններ են, քանի որ մինչ այս նման բարդ խնդրի առաջ չէինք կանգնել: Ամեն դեպքում, Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պետք է կայանա մինչև օգոստոսի 3-ը»,-ասել է Չեֆերինը:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ֆուտբոլի Չեմպիոնների և Եվրոպայի լիգաների եզրափակիչները կարող են անցկացվել առանց երկրպագուների: Այս պահի դրությամբ Եվրոպայի և Չեմպիոնների լիգաների վերսկսումը հետաձգված է անորոշ ժամանակով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am