Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ձորը թեքված ավտոմեքենան

Armenpress 10:53, 5 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 16:19-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի թռչնաբուծարանի մոտակայքում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի անիվը վնասվել է, ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը. առկա է ձորն ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Մ.):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am