Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են Ժիտոմիրի վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը.AnalitikaUA

Armenpress 20:07, 4 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի «Էրեբունի» հայ համայնքը  ֆինանսավորել է COVID-19-ը՝ նոր տիպի կորոնավիրուսն ախտորոշելու նպատակով վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը, որը կգործի Ժիտոմիրի Գերբաչևսկու անվան կլինիկական հիվանդանոցի կազմում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Բացի այդ, հայերի տարածաշրջանային համայնքը հազարավոր դիմակներ է նվիրել մարզային ուռուցքաբանության կլինիկային և թիվ 2 քաղաքային հիվանդանոցին: Հաստատությունների բժիշկները շնորհակալություն են հայտնել նման օգնության ցուցաբերման համար և նշել, որ այսօր անհատական պաշտպանության միջոցները խիստ անհրաժեշտ են:

Ավելի վաղ Ժիտոմիրի «Էրեբունի» հայ համայնքը օգնություն էր ցուցաբերել նաև Ժիտոմիրի շրջանի այլ քաղաքներում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am