Միացյալ Թագավարությունում 24 ժամում կորոնավիրուսից մահերի թիվը անցել է 700-ը. BBC

Armenpress 19:32, 4 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունում 24 ժամում մահացել է կորոնավիրուսով վարակված 708 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով կառավարության հրապարակած վերջին թվերին:

Տեղի ժամանակով ապրիլի 3-ին ժամը 17:00-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում հոսպիտալացված անձանցից, ովքեր կորոնավիրուսի դրական ախտորոշում են ունեցել, մահացել է ընդհանուր առմամբ, 4 հազար 313 մարդ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 708-ով:

Շաբաթ օրը  ժամը 09: 00-ի դրությամբ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 183 հազար190 մարդ: Միացյալ Թագավարությունում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 41 հազար 903 է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am