«Բարսելոնա»-ն կտրականապես չի ուզում ժամանակից շուտ եզրափակել մրցաշրջանը

Armenpress 16:20, 4 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 4  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն դեմ է իսպանական Լա լիգան ժամանակից շուտ եզրափակելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: Ըստ պարբերականի, կատալոնական ակումբը չի ուզում ժամանակից շուտ ավարտել մրցաշրջանը, նույնիսկ այն դեպքում, եթե անգամ «Բարսելոնա»-ն հռչակվի Իսպանիայի չեմպիոն: «Բարսելոնա»-ի ղեկավարությունն այն կարծիքին է, որ մրցաշրջանի մնացած հատվածի չեղարկումը ակումբներին ֆինանսական մեծ խնդրի առաջ կկանգնեցնի:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Լա Լիգայի առաջատարն այժմ «Բարսելոնա»-ն է, երկրորդ տեղում «Ռեալ»-ն է: Ակումբների միջև եղած միավորների տարբերությունը երկու միավոր է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am