Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել

Armenpress 15:56, 4 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

 Ռուսաստանում անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4731-ի:

Ռուսաստանում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 9 մարդ, իսկ ապաքինվածների թիվը հասել է 333-ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am