ՖԻՖԱՆ-ն առաջարկում է չեղարկել հունիսին կայանալիք խաղերը

Armenpress 12:32, 4 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, առաջարկել է հետաձգել հունիս ամսին կայանալիք միջազգային հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: ՖԻՖԱ-ի՝ կորոնավիրուսի համաճարակի ուսումնասիրման խումբը հերթական քննարկումից հետո եկել է եզրակահանգման, որ հունիսին կայանալիք կանանց և տղամարդկանց ֆուտբոլային հանդիպումները պետք է չեղարկել:

Հնարավոր է նաև, որ փոփոխության ենթարկվի 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղացանկը:

Ավելի վաղ` հունիսյան խաղերը չեղարկել էր ՈՒԵՖԱ-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am