Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումների վերաբերյալ

Armenpress 11:50, 4 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանությունը իրազեկող տեսանյութ է հրապարակել պարետի որոշմամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների, կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումների վերաբերյալ։

Հայաստանի ողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Սահմանվել է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց բնակության կամ իրենց նախընտրության մեկ այլ վայրում՝ այլ անձնանվ հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով։Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև ապրիլի 12-ի ժամը 23։59։

Սահմանափակվել է նաև Հայաստանի մարզերի և Երևանի վարչական սահմանների բնակչության ազատ տեղաշարժը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am