«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ժողովրդի Հայրիկը

Armenpress 21:51, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մի օր չորս քուրդ հարձակվելով  հայկական գյուղերից մեկի վրա՝ տանում են  ոչխարները: Տեղի գյուղացիները պաշտպանություն ստանալու ակնկալիքով  դիմում են Խրիմյան Հայրիկին: Վերջինս պատասխանում է. «Դուք սպասում եք, որ կառավարությունը ամեն գյուղի մեջ, սարերի եւ ճանապարհների վրա պահապան, ոստիկան դնի, որ դուք հանգիստ եւ ապահո՞վ ապրեք: Ամո՛թ ձեզ, որ ամբողջ գյուղով չեք կարողացել չորս ավազակ հալածել կամ բռնել, իսկ հիմա... եկել եք եւ Հայրիկից օգնություն եք խնդրում: Ես պիտի գնամ կուսակալին հայտնեմ դեպքի մանրամասնությունները, իսկ ձեզ կասեմ, հերիք է թույլ եւ վախկոտ մնաք, գնացեք զենք առեք, զե՜նք… քանի որ դրանով է, որ պիտի պաշտպանեք ձեր անձը, պատիվն ու ունեցվածքը: Գնացեք եւ ասածներս կատարեք»: Հոգեւոր առաջնորդը լսել է իր ժողովրդի խնդիրները, փորձել է լուսավորել, կրթել նրանց, միաժամանակ վերին ատյաններում բարձրաձայնել է նրանց հոգսերի մասին: Ժողովուրդն էլ իր հերթին հավատեցել եւ վստահել է Մկրտիչ Խրիմյանին, ինչի արդյունքում պատվել է նրան Խրիմյան Հայրիկ անվանունով»:

   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am