«Կորոնա» գարեջուրը ժամանակավորապես դադարեցնում է արտադրությունը

Armenpress 15:31, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկական «Grupo Modelo» ընկերության ղեկավարը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է «Կորոնա» ապրանքանիշի գարեջրի և մի շարք այլ արտադրատեսակների արտադրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Աշխարհի 180 երկիր արտահանվող գարեջուրն արտադրող ընկերության տնօրենը հայտնել է, որ արտադրության դադարեցումը կապված է Մեքսիկայում արտակարգ դրության հայտարարման և տնտեսական սահմանափակումների հետ:

Մեքսիկայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը 1510 է: Վիրուսից մահացել է 50, ապաքինվել՝ 633 մարդ: Մեքսիկայի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am