«Քայլ առ քայլ». Գրականության և արվեստի թանգարանը հետաքրքիր մրցույթ է իրականացնում առցանց հարթակում

Armenpress 15:12, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը իր ֆոնդերում պահվող հայտնի և անհայտ լուսանկարների հիման վրա խաղ-մրցույթ է անցկացնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քայլ առ քայլ» խաղ-մրցույթի կանոններն են ակտիվ մասնակցել առաջիկա 1 շաբաթում անցկացվող խաղին՝ մուտք գործելով տրված հղումով https://puzzel.org/en/slidingpuzzle/play, հավաքել գլուխկոտրուկը հնարավորինս արագ և ճիշտ կիսվել արդյունքով մեկնաբանությունների հատվածում:

Ամենալավ արդյունքներ ցուցաբերած մասնակիցները Գրականության և արվեստի թանգարանի կողմից կստանան անակնկալ նվեր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am