Վահե Մացակյանն ընտրվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն

Armenpress 14:45, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում փակ գաղտնի քվեարկությամբ հաղթող է ճանաչվել Վահե Մացակյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջը։

 «Ապրիլի 3-ին կայացել է ԱԿ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը։ Կայացած մրցույթում փակ գաղտնի քվեարկության արդյունքում 6 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաղթող է ճանաչվել Վահե Գառնիկի Մացակյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am