Իրանում մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 715-ով

Armenpress 14:29, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ապրիլի 3-ի տվյալներով նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 715-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ-ի դեսպանությունը:

Իրանում վարակվածների ընդհանուր թիվը 53 հազար 183 է: Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 134-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 3 հազար 294:

Վերջին տվյալներով ապաքինվածների թիվն ավելացել է 1224-ով: Երկրում, ընդհանուր առմամբ, ապաքինվել է 17 հազար 935 մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am