ՈՒԵՖԱ-ն եվրոպական լիգաներին կոչ է արել չեզրափակել մրցաշրջանը  

Armenpress 11:08, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական միությունը` ՈՒԵՖԱ-ն, ազգային ասոցիացիաներին կոչ է արել ժամանակից շուտ չեզրափակել մրցաշրջանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է  Sky Sport-ը: ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ այս պահի դրությամբ ազգային առաջնությունների եզրափակումը դեռևս վաղ  և սխալ որոշում է: ՈՒԵՖԱ-ն լիգաներին կոչ է արել չեզրափակել մրցաշրջանը:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կկայանան օգոստոսին: Ֆինանսական կորուստների պատճառով ՈՒԵՖԱ-ն կեզրափակի մրցաշրջանը օգոստոսին, իսկ հաջորդ մրցաշրջանում առավել քիչ հանդիպումներ կլինեն: 

Այս պահի դրությամբ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայի վերսկսումը հետաձգված է անորոշ ժամանակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am