1000х90.jpg (78 KB)

ԱԳՆ-ն հիշեցնում է՝ ՌԴ-ից վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից

Armenpress 09:36, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, որը փակ է մարտի 18-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունը  հայտարարություն է տարածել, որոջւմ հիշեցնում է, որ  Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։ «Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների և արտերկրում գտնվող մեր քաղաքացիների տեղաշարժերի հնարավորությունների մասին տեղեկատվության համար խնդրում ենք բացառապես օգտվել պարետատան, Արտաքին գործերի նախարարության և արտրերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող հաղորդագրություններից»,- ասված է հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am