Շախմատի Grand Tour 2020-ի ոչ մի մրցաշար չի կայանա

Armenpress 20:53, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Grand Tour 2020-ի բոլոր մրցաշարերը չեղարկվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Grand Chess Tour-ի շրջանակներում այս տարի պետք է անցկացվեր 5 մրցաշար, աշխարհի 10 լավագույն շախմատիստների մասնակցությամբ: Այս տարի ոչ մի մրցաշար չի կայանա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Ապրիլի 2-ի դրությամբ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 961 հազարից: Մահացածների թիվն անցել է 49 հազարից: Ապաքինվածների թիվը կազմում է 203 հազար 153: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am