1000х90.jpg (78 KB)

Բելգիայի ֆուտբոլի առաջնությունը չի վերսկսվի. երկրի չեմպիոն կհռչակվի «Բրյուգե»-ն

Armenpress 18:37, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն ժամանակից շուտ կհռչակվի «Բրյուգե»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է բելգիական մամուլը: Մինչ այս կայացել է առաջնության 29 տուր և մրցաշարային աղյուսակի առաջատարը «Բրյուգե»-ն է: Երկրորդ տեղում «Գենտ»-ն է: Այս երկու թիմերի միջև եղած միավորի տարբերությունը 15 միավոր է: Բելգիայի առաջնությունը ևս դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am