Պուտինը ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը

Armenpress 18:28, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը՝ աշխատավարձերի պահպանմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է «ՌԻԱ-նովոստի»-ն:

Պուտինն այդ մասին հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիներին կորոնավիրուսի համաճարակի ֆոնին ուղղված երկրորդ ուղերձի ժամանակ:

ՌԴ-ում ոչ աշխատանքային էր հայտարարվել գործող շաբաթվա ընթացքում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am