Անվտանգության խորհրդի քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին

Armenpress 17:57, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյակի, զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։ Անվտանգության խորհրդի քարտուղարը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am