ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կերկարաձգի գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները

Armenpress 16:41, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը նաև երկարաձգել է իր կողմից տրամադրված սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները։

Ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը սահմանված գրաֆիկով վճարումը չկատարած հաճախորդների մարման ենթակա մայր գումարների վճարումները համամասնորեն կբաշխվեն վարկի հետագա մարումների միջև, ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը սահմանված գրաֆիկով վճարման ենթակա տոկոսագումարները կտեղափոխվեն գրաֆիկով սահմանված հաջորդ՝հերթական մարման ամսաթիվ՝ շարունակելով վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկել տոկոսագումարներ:

Այն հաճախորդները, ովքեր ս․թ․ մայիսի 15-ից հետո վերը նշված կարգով կկատարեն առաջին վճարումը, կհամարվեն նշված պայմաններին համաձայնություն տված։

Ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում (վերջին մարում) ավարտվող սուբսիդավորման ծրագրերով տրամադրված վարկերի գրաֆիկները կմնան անփոփոխ, սակայն Բանկին դիմելու դեպքում, ինչպես միշտ կցուցաբերվի անհատական մոտեցում՝գյուղացիական տնտեսություններում առաջացած խնդիրներին ողջամիտ լուծումներ տալու նպատակով:

Հարցեր իդեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել բանկի ֆեյսբուքյան էջին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am