Մոդրիչը հաջորդ մրցաշրջանում էլ կմնա «Ռեալ»-ում

Armenpress 16:18, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ,  2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաջորդ մրցաշրջանում ևս ուզում է մնալ «արքայական ակումբում»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Մոդրիչի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ նախատեսված է մինչև 2021թվականը և խորվաթ ֆուտբոլիստը չի պատրաստվում ժամանակից շուտ հեռանալ Մադրիդից:

Ավելի վաղ` միջազգային ԶԼՄ-ները գրում էին, որ Մոդրիչի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլան»-ը:

Լուկա Մոդրիչը «Ռեալ» տեղափոխվեց 2012 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am