Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի մեկի համեմատ բարձր է 1 սանտիմետրով

Armenpress 15:42, 2 Ապրիլ, 2020

ԳԱՎԱՌ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լիճը, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ծովի մակարդակից բարձր է եղել 1900 մետր 46 սանտիմետր, ինչը 1 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Նույն աղբյուրի համաձայն՝ 2020 թվականի առաջին երեք ամսում  Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 33 միլիոն 115 հազար խորանարդ մետր ջուր:

Մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am