1000х90.jpg (78 KB)

Բուժաշխատողների շրջանում վարակվածներ կան և ավելանում են․ Թորոսյան

Armenpress 14:55, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության հիմնական խնդիրներից մեկն է պահպանել բուժաշխատողների առողջությունը, որպեսզի կարողանան ապահովել նրանց կողմից տրամադրվող ծառայությունների շարունակականությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք, կորոնավիրուսով վարակված 3  բուժաշխատողներից բացի, նոր դեպքեր կա՞ն գրանցված։

«Հիմա կդժվարանամ պատասխանել, բայց կան և ավելանում են։ Դա, իհարկե, ցավալի է, բայց նաև անխուսափելի։ Նաև հետաքրքիր և զավեշտալի դեպքեր կան, որ, երբեմն, բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում են վարակված լինում, շփվելով պոտենցիալ վարակակրի հետ, այլ իրենց կենցաղային շրջանակներում, որոնք պարզվում են և մեկուսացումներ են տեղի ունենում»,- ասաց Թորոսյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am