ՀՀ նախագահը Ռուստամ Մախմուդյանին նշանակել է վարչական դատարանի դատավոր

Armenpress 18:18, 1 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Մախմուդյանին նշանակել է վարչական դատարանի դատավոր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի մարտի 26-ի ԲԴԽ-13-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուստամ ՄԱԽՄՈՒԴՅԱՆԻՆ նշանակել վարչական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am