«Վերջակետ». Նիկ Եգիբյանը հրապարակել է նոր երգը

Armenpress 15:27, 1 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, երգահան Նիկ Եգիբյանը հանրության դատին է հանձնել «Վերջակետ» հայալեզու և անգլալեզու երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգի և՛ երաժշտության, և՛ բառերի հեղինակը Եգիբյանն է:

Նա երաժշտասերներին հայտնի է դարձել «Համազգային աստղ» նախագծից հետո: Նիկ Եգիբյանը, որը հիմնականում ստեղծագործում է R&B, փոփ ժանրերում, երգեր է գրել Հասմիկ Կարապետյանի, Հայկ Կասպարովի, Շուշան Պետրոսյանի, Անդրեի և այլ երգիչների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am