«Արսենալ»-ի և «Ռոմա»-ի բանակցությունները Մխիթարյանի տեղափոխության շուրջ փակուղի են մտել  

Armenpress 12:59, 1 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի և իտալական «Ռոմա»-ի բանակցությունները Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ փակուղի են մտել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Fool Daily Mail-ը: Ըստ պարբերականի, «Ռոմա»-ն պատրաստ է Մխիթարյանի համար վճարել 10 միլիոն եվրո, սակայն «Արսենալ»-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն: Իտալական ակումբը պատրաստ չէ այդքան գումարով ձեռք բերել Մխիթարյանին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանի սկզբում  «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացաքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am