«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հեղափոխության անատոմիան

Armenpress 22:05, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բոլոր ժամանակներում էլ հեղափոխություններ են լինում։ Եղել են այդպիսիք բոլոր դարերում ու հազարամյակներում։ Եւ, հասկանալի է, ամեն հեղափոխություն կրել է իր ժամանակի կնիքը։ Իսկ ինչպիսի՞ն էր մեր հեղափոխությունը՝  2018 թ. հայկական հեղափոխությունը։ Մեր հեղափոխությունն անարյուն հեղափոխություն էր։ Մեր հեղափոխությունը սիրո հեղափոխություն էր։ Մեր հեղափոխությունը բաց ձեռքերի հեղափոխություն էր։ Մեր հեղափոխությունը ներառական հեղափոխություն էր․ նրան մասնակցում էր ողջ ազգը, ինչպես՝  հայաստանցին, այնպես էլ սփյուռքում ապրող հայը։ Այսինքն՝ ազգային հեղափոխություն էր։ Մերը սա՛ է, այսպիսին  է մեր քաղաքակրթական տեսակը։ Այսինքն՝ Սերն է հիմքում։ Եվ Սիրո շուրջ պետք է պտտվեն  մեր կյանքի բոլոր ոլորտների զարգացման ընթացքները»։

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am