1000х90.jpg (78 KB)

Ուկրաինայի հայերը ակտիվորեն մասնակցում են կորոնավիրուսի տարածմանը հակազդելու միջոցառումներին

Armenpress 21:51, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի հայկական համայնքները ակտիվորեն ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է AnalitikaUA.net-ը:

«Մարզային համայնքներում ստեղծվել են համակարգող կենտրոններ և շտաբեր՝ կարիքավորներին օգնության արդյունավետ կազմակերպման համար:

Ձևավորվում են վարակի բարձր ռիսկի ենթակա անձանց ցուցակներ, անմիջական օգնություն ցուցաբերելու նպատակով մարզերում ներգրավվել են երիտասարդական կազմակերպությունների և համապատասխան ոլորտների ներկայացուցիչներ, հիմնականում բժիշկներ: Աշխատանքների մեջ ակտիվորեն ներգրավված են նաև գործարար ոլորտի ներկայացուցիչները: Բոլոր կարիքավորներին բաշխվում են համապատասխան դիմակներ, հակասեպտիկներ, դեղամիջոցներ և սննդի փաթեթներ: Իրականացվում են զանգվածային տեղեկատվություն և խորհրդատվական աշխատանքներ:

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը հանդես է եկել կոչով՝ կապված կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հետ՝ շնորհակալություն հայտնելով տարածաշրջանային համայնքներին, որոնք այս օրերին աջակցություն են ցուցաբերում բոլոր կարիքավորներին:

Օրերս ՀՀ պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը  Տերնոպոլի համալսարանական հիվանդանոցին հանձնեց դեղամիջոցներ»,- ասվումէ հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am