Կորոնավիրուսի հաղթահարմանն աջակցության  հաշվի մուտքերը կազմել են 813 մլն 144 հազ. 843.80 դրամ

Armenpress 20:20, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 31-ի  ժամը 18։30-ի դրությամբ մուտքերը կազմել են 813 մլն 144 հազ. 843.80 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3051: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am