1000х90.jpg (78 KB)

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի

Armenpress 13:33, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, մարտի 31-ին ամփոփելով մարտի 30-ի տվյալները, հայտարարել է, որ կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: Երեք դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- նշել է Նիկողոսյանը:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի, արձանագրվել է մահվան 3 դեպք։  Երեսուն պացիենտ ապաքինվել է։ 

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am